Երևանում կէտվի նախապես գույքագրված 17 հազար ծառ
ՀասարակությունՄայրաքաղաքում մեկնարկել է ծառերի աշնանային էտը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախապես կազմված ժամանակացույցի համաձայն, Երևանի բոլոր վարչական շրջաններում կէտվի նախապես գույքագրված շուրջ 17000 ծառ: Աշխատանքներն իրականացվում են ոլորտի մասնագետների հետ համագործակցությամբ: Աշնանային էտի ընթացքում զուգահեռաբար կհատվեն չոր և վթարավտանգ ծառերը, որոնց փոխարեն կտնկվեն նոր ծառեր: