Միլիարդատերերի ժառանգները. աշխարհի ամենահարուստ աղջիկները (լուսանկարներ, մաս 2)
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել աշխարհի ամենահարուստ աղջիկներին: Այս անգամ մեր ցանկում տեղ են գտել նաև Ռուսաստանի ամենահարուստ ժառանգորդուհիները:
Ովքեր են նրանք ՝ միլիարդատերերի ժառանգները:
Ամանդա Հերսթ. մեդիամագնատ, «Hearst Corporation»-ի հիմնադիր Ուիլյամ Հերսթի դուստրն է: 32 -ամյա աղջիկը երբեք չի լսել «ոչ» բառը: Ամեն օր Ամանդան իր դիմահարդարման և հագուստի վրա ծախսում է 130 հազար դոլար: Նրա կարողությունը կազմում է 9 մլրդ դոլար: Նա «Marie Claire» ամսագրի խմբագրի օգնականն է:



Փերիս Հիլթոն. Բոլորը նրան գիտեն՝ Հիլթոն հյուրանոցների ցանցի ժառանգորդուհին, սկանդալների սիրահար Փերիսը: Հենց սկանդալների պատճառով էլ Հիլթոնի պապիկը որոշեց զրկել նրան ժառանգությունից, չնայած դրան Հիլթոնը հիմա էլ ամենահարուստ աղջիկներից է, միայն սեփական ապրանքանիշի օծանելիքի վաճառքից 5 տարիների ընթացքում նրա եկամուտը կազմել է 1 մլրդ դոլար: Իսկ որևէ երեկույթին նրան հրավիրելու համար անհրաժեշտ է 1 մլն դոլար, էլ չենք խոսում ամսագրերում նկարահանումներից ստացված եկամուտների մասին: Փերիսի եկամուտը տարեկան կազմում է մոտ 10 մլն դոլար:


Քսենյա Սոբչակ.Սանկտ Պետերբուրգի նախկին քաղաքապետի դուստր Սոբչակը ևս մեծ ժառանգություն է ստացել: Քսենյան խոստովանել է, որ իր տարեկան եկամուտը կազմում է 2,5 մլն դոլար: Նա պարբերաբար հայտնվում է Ռուսաստանի ամենահարուստ հայտնիների ցանկում: Նա վարում է ակտիվ հասարակական-քաղաքական կյանք, Սոբչակն ընդդիմադիր դաշտում է: Վարում է հեղինակային մի քանի հաղորդում:



Կիրա Պլաստինինա. 23-ամյա Կիրան ռուս հայտնի գործարար Սերգեյ Պլաստինինի դուստրն է: Կիրան դիզայներ է, ստեղծել է Kira Plastinina բրենդը: Թեպետն աղջիկն ապրանքանիշը հիմնել է հոր շնորհիվ, բայց ներդրված 35 մլն դոլարը ոչ միայն ետ է բերել, այլև բազմապատկել։
