Վալենտինա Մատվիենկոն կարևորեց ԵԱՏՄ-ում միջտարածաշրջանային համագործակցությունը
ՏնտեսությունԵվրասիական տնտեսական միությունում միջտարածաշրջանային համագործակցությունը տարեցտարի ձեռք է բերում ավելի մեծ կարևորություն:
Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովին հայտնեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի խորհրդինախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Մարզերի միջև ուղիղ կապերը հնարավորություն են ընձեռում օպերատիվ ռեժիմում որոշում ներկայացնել` հաշվի առնելով մեր երկրների մարզերում առկա պահանջները»,- նշեց նա:
Ռուս պաշտոնյան նաև շնորհավորեց Հայաստանին Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակման կապակցությամբ:
«ԵԱՏՄ տնտեսական և ինտեգրացիոն առաջընթացը 2016 թվականին կախված է լինելու ձեզանից, քանի որ հաջորդ տարվանից Հայաստանն է ստանձնելու է ԵԱՏՄ նախագահությունը»,- շեշտեց Մատվիենկոն: