Բադեն-Վյորթեմբերգ երկրամասում 12 օր հայ մշակույթի օրեր են անցկացվել
ՄշակույթԳերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում հոկտեմբերի 19-ից 31-ին անցկացվեցել են արդեն ավանդական դարձած Հայկական մշակույթի օրերը, որոնք այս տարի նվիրված էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հինգերորդ ամենամյա մշակութային փառատոնն այս անգամ կազմակերպվել է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի ինտեգրացիոն հարցերով նախարար Բիլքայ Օնեյի հովանավորությամբ և աջակցությամբ:
Հոկտեմբերի 31-ին կայացած եզրափակիչ գալա-համերգին ողջույնի խոսքով հանդես է եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Այնուհետև հանրահայտ հայ դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և բրազիլական «Էնկանտո» երգչախումբը կատարել են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Միջոցառմանը ներկա են եղել Բադեն-Վյուրթեմբերգի կառավարության ներկայացուցիչներ, Լանդթագի պատգամավորներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: