Հայկական ավտոբուսի վթարից մահացած Արտաշես Հովհաննիսյանը Մոսկվա էր մեկնել՝ արտագնա աշխատանքի
ՀասարակությունՆոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած Արտաշես Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզի Ներքին գետաշեն համայնքից էր, Մոսկվա էր մեկնել արտագնա աշխատանքի: Այս մասինNEWS.am-ի թղթակցին ասաց համայնքի ղեկավար Կարո Գեւորգյանը;
Նա հայտնեց, որ Արտաշես Հովհաննիսյանը վերջին տարիներին պարբերաբար ՌԴ էր մեկնում:
«Ամուսնացած էր, երկու որդի ունի, ծնողներն էլ մանկավարժներ են»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ զոհված ուղեւորներից 8 ուղեւորների անուններն էլ հայտնի են՝
1. Հակոբ Ալիխանյան Լուդվիկի (ծնվ. 1960թ.),
2. Հայկ Ժորայի Հովհաննիսյան,
3. Հրաչ Բադալյան (ծնվ. 1981թ.),
4. Գագիկ Մանուկյան Արմենի (ծնվ. 1961թ.),
5. Վարուժ Ստեփանյան (ծնվ. 1954թ.),
6. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947թ.),
7. Գառնիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961թ.),
8. Արտաշես Հովհաննիսյան (ծնվ. 1980թ.):
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը վերջին տվյալով զոհվել է: Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: