Ռուսաստանի Օմբուդսմենն իր ցավակցություն է հայտնել Հայաստանի իր գործընկերոջն «Մոսկվա-Երեւան» ավտոբուսի վթարի հետ կապված
ՀասարակությունՌուսաստանի Օմբուդսմենն իր ցավակցություն է հայտնել Հայաստանի իր գործընկերոջը «Մոսկվա-Երեւան» ավտոբուսի վթարի հետ կապված և առաջարկել իր օգնությունը:
Ինչպես տեղեկացրին Օմբուդսմենի աշխատակազմից, Ռուսաստանի Օմբուդսմեն Էլլա Պանֆիլովայի ուղերձում մասնավորապես ասվում
է.
«Հարգելի Կարեն Անդրեասյան,
Սարսափելի ավտովթարը խլել է մարդկանց կյանքերը և անդառնալի հետևանքներ
թողել նույնիսկ հրաշքով փրկվածների կյանքում: Այս ողբերգական օրը մենք
սգում ենք Ձեզ հետ միասին և մեր վշտակցությունն ու զորակցությունն ենք
հայտնում ողջ հայ ժողովրդին, մասնավորապես՝ տուժածների ընտանիքներին:
Զոհվածների ընտանիքներին փոխանցեք մեր ցավակցկան խոսքերը:
Այս դժվար պահին մենք ուժ և համբերություն ենք մաղթում զոհվածների
ընտանիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք ցանկանում»:
Ռուսաստանի Օմբուդսմենն իր գրության մեջ նաև նշում է, որ պատրաստ է
ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն թե զոհվածների և թե վիրավորների
ընտանիքներին: