Օրվա բաղադրատոմսը. Գետնանուշով կոնֆետ
LifestyleԲաղադրիչներ
գետնանուշ – 150գր (կեղևազրկած)
շաքարավազ մանր – 100գր
կարագ – 100գր
թթվասեր – 100գր
կաթի փոշի – 200գր
Պատրաստման եղանակ
- Հալեցնում ենք կարագը տապակի մեջ թույլ կրակի վրա, երբ կարագը սկսում է պղպջել՝ ավելացնում ենք շաքարավազն ու խառնում (մինչև շաքարավազի շագանակագույն դառնալը), ապա ավելացնում ենք թթվասերը, հասցնում ենք զանգվածը եռման աստիճանի ու հանում կրակի վրայից:

- Ստացված զանգվածին ավելացնում ենք կաթի փոշին ու խառնում:

- Լվանում ենք գետնանուշը և տապակում չոր տապակի մեջ թույլ կրակի վրա մինչև ոսկեգույն դառնալը:
Ապա ձևամանի մեջ լցնում ենք եփած զանգվածը, վրան դնում տապակած գետնանուշը, մի փոքր ձեռքով սեղմում և տեղափոխում սառնարան 30 րոպեով:
- Պատրաստի կոնֆետները հանում ենք սառնարանից, կտրատում և մատուցում:

Գետնանուշով կոնֆետների բաղադրատոմսի մեջ կարելի է փոխարինել գետնանուշը Ձեր նախընտրած ընդեղենով 
Շեֆ Խոհարար