Հարավային Սուդանում 40-ից ավելի մարմիններ են գտել ինքնաթիռի կործմանման վայրում
ՀասարակությունԱկանատեսները վկայում են, որ 40-ից ավելի մարմիններ կան Հարավային Սուդանում Ան-12 փոխադրական ինքնաթիռի կործմանման վայրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ օդանավում եղել Է շուրջ քսան մարդ, այդ թվում՝ 10-ից մինչեւ 15 ուղեւորներ եւ ռուսական անձնակազմի հին անդամներ: Թե քանի մարդ Է զոհվել գետնի վրա բեռնատար ինքնաթիռի կործմանման հետեւանքով, չի հաղորդվում:
Նախնական տվալներով՝ ողջ Է մնացել երկու մարդ՝ անձնակազմի անդամներից մեկը եւ մի երեխա:
Նոյեմբերի 4-ին ավելի վաղ գործակալությունը հայտնել Էր, որ ինքնաթիռն ընկել Է օդանավակայանից 800 մետր հեռավորության վրա: Ուգանդայում Ռուսաստանի դեսպանությունը, որն զբաղվում Է Հարավային Սուդանի գործերով, «Նորությունների ռուսական ծառայությանը» հավաստել Է Ան-12-ի կործանման փաստը, հավելելով, որ զբաղված են պատահարի հանգամանքները պարզելով: