Աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենան (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
LM2 Streamliner-ը կլինի աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենան՝ հայտարարում է Lyons Motor Car ավտոարտադրողը: Ավտոմեքենան 100 կմ/ժ արագությունը կզարգացնի մոտ 2.2 վայրկյանում, առավելագույն արագությունը կկազմի 467 կմ/ժ: Վերջերս այդ յուրահատուկ ավտոմեքենայի նախատիպը ներկայացվել է Նյու Յորքի ավտոսրահում՝ հայտնում է fullpicture.ru-ն:
Չնայած դեռ բացի LM2 Streamliner-ի համակարգչային նախագծերից՝ ոչ ոք ոչինչ չի տեսել, այնուհանդերձ՝ նախագիծը մեծ արձագանք է ստացել:
Ավտոմեքենան կունենա 1700 կՎտ հզորությամբ V8 կրկնակի շարժիչ: Թափքը պատրաստված կլինի ուլտրաթեթև ածխածնային մանրաթելից, ինչի շնորհիվ ավտոմեքենայի քաշը կլինի ընդամենը 1406 կգ՝ 4.64 մ երկարության դեպքում:
Նախագծի հեղինակը Քևին Լայոնսն է, որը նաև ստեղծել է Lamborghini Diablo 6.0-ի կրկնօրինակը: 2011թ. նա հիմնել է Lyons Motor Car-ը, իսկ LM2 Streamliner կուպեն նրա առաջին նախագիծն է:













