Ինչու էր Հարութ Բալյանը գնացել Արմավիրի մարզի Արազապ գյուղ
LifestyleՄեր օրերում ամենից շատ բարեգթության, ուրիշի ցավին անտարբեր չմնալու խնդիր ունենք: Կարծես թե սովորել ենք աղքատության մեջ իրենց գոյությունը մի կերպ պահող մեր հայրենանկիցներին:
ԱՄՆ-ում բնակվող Հարութ Բալյանը այն քչերից մեկն է, որ օվկիանոսից այն կողմ հետևում է հայրենիքում կատարվող իրադարձություններին: Նրա բազմահազար երկրպագուները տարբեր խնդրանքներով են դիմում ու երգիչը միշտ պատրաստակամ է նրանց օգնելու: Սակայն Արմավիրի մարզի Արազապ գյուղում ապրող աղջնակի նամակը նրան տարավ այդ հեռավոր գյուղ:

Երգիչը հնգօրյա այցով Երևանում էր՝ իր նոր տեսասկավառակի և գարնանը նախատեսված մենահամերգի առիթով: Դեռ ԱՄՆ-ում տեսել էր Կիսաբաց լուսամուտների այն հաղորդումը, որի ընթացքում ընտանիքի երեխաները ցանկությունն էին հայտնել տեսնել Հարութին: Առանց տատանվելու՝ օգնելու մեծ ցանկությամբ մեկնեց այդ գյուղ: Նրանց հանդիպումը այնքան ազդեցիկ էր, սրտահույզ, որ դրամական օգնությունից, առաջին անհրաժեշտության համարվող պարագաներից, սնունդից զատ՝ նա նույնիսկ իր անձնական իրերից մեկը նվիրեց, որից երբեք չէր բաժանվել: Ընտանիքի անդամները արցունքոտ աչքերով էին նայում սիրելի երգչին. անհավատալին հավատալի էր, անհնարը՝ հնարավոր դարձած:
