«ՍՕՍ մանկական գյուղ» հիմնադրամը նշել է ստեղծման 25-ամյակը
ՀասարակությունԿոտայքի մարզում գտնվող «ՍՕՍ մանկական գյուղ»-ում տեղի է ունեցել համանուն բարեգործական հիմնադրամի 25-ամյակի միջոցառումը:
Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, 1990թ. Կոտայքում առաջին անգամ «Մանկական գյուղն» իր դռները բացել է երկրաշարժից որբացած երեխաների համար, և ընտանեկան պայմաններում խնամվել, դաստիարակվել ու հասակ են առել բազմաթիվ երեխաներ: «ՍՕՍ մանկական գյուղը» տարբերվում է ավանդական «մանկատուն» հասկացությունից: Ինչպես սաներն, այնպես էլ աշխատակիցներն այն ընկալում են ոչ թե մանկատուն, այլ՝ ընտանիք: Կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, «Ս ՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը, օմբուդսմենի գրասենյակի և Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչները: Միջոցառման դրական շունչը երգ ու պարի միջոցով ապահովել են երեխանները, իրենց երգերով հանդես են եկել նաև հեղինակ- կատարողները: Միջոցառման ավարտին տասը ՍՕՍ ընտանեկան տներին նվեր են հանձնվել համակարգիչներ:
Այս պահին Կոտայքի մարզի «Սոս մանկական գյուղ»-ում ապրում է 58 երեխա, Իջևանում՝ 82, իսկ 60 երեխա՝ երիտասարդական խնամքի համակարգում: