Հայաստանում այս տարի 70 հակակարկտային կայան է տեղադրվել
ՀասարակությունՊետական ծրագրերով նախատեսված է ամեն տարի Հայաստանում ավելացնել հակակարկտային կայանների քանակը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի հարցին:
«Այս տարի տեղադրվել են 70 հակակարկտային կայաններ: Հաջորդ տարվա համար ևս նախատեսված է ավելացնել դրանց թիվը»,- ընդգծեց նախարարը:
Նա հստակեցրեց, որ հակակարկտային կայանների աշխատանքը համակարգում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ կոչ անելով հավելյալ տեղեկատվության համար դիմել հենց այդ նախարարությանը: