Ի՞նչն էր 22 հազար ճապոնացիների միաժամանակ ինքնասպան լինելու պատճառը
LifestyleԵրկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիները պրոպագանդայի ազդեցության տակ իրականացրին համատարած ինքանսպանություններ, որպեսզի ոչ մի դեպքում չգերևարվեն ամերիկացի զինվորների կողմից,- գրում է Orer.am-ը:
Ճապոնիայի կայսեր հրամանով երկրի ներսում ձևավորվել էր հասարակական կարծիք, որ եթե բնակիչները գերի ընկնեն ամերիկացիներին, ապա նրանց սպասվում է անասելի տանջանքեր ու մահ:
Դրա արդյունքում, երբ ԱՄՆ-ի զորքերը մոտեցան Ճապոնիայի հյուսիսային հատվածում գտնվող բնակավայրերից մեկին, նրանք ականատես եղան, թե ինչպես են տեղի բնակիչները իրենց ցած նետում 250 մետր բարձրություն ունեցող ժայռից և ընկնում ծովը:
Այժմ այդ ժայռը կոչվում է «Ինքնասպանության քարափ» կամ «Բանդզայ-Քարափ», քանի որ թռիչքի ժամանակ կղզու բնակիչներ գոչում էին «Տեննո հեիկա բանդզայի», ինչը թարգմանաբար նշանակում է «Կեցցե կայսրը»:
Այսօր այդ վայրում կառուցված է Բուդդայի հուշարձան՝ ի հիշատակ զոհերի: