Դանիացի փորձագետը բարձր է գնահատում ՀՀ ԱՎԾ-ի աշխատանքը
ՀասարակությունՄեկնարկել է ԵՄ երկրորդ թվինինգ ծրագիրը, որը միտված է բարելավելու Հայաստանի վիճակագրական ծառայության աշխատանքները:
Նոյեմբերի 4-ին վիճակագրական տեղեկատվության տարածման համակարգի վերաբերյալ հարցեր քննարկելու ժամանակ այս մասին ասաց ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը:
«Թվինինգը երկամյա ծրագիր է և ինչպես Թվինինգ առաջինը, որը իրականացվել էր 2011-2013 թ.-ին, այնպես էլ երկրորդը ղեկավարվում է Դանիայի վիճակագրական ծառայության կողմից: Թվինինգ առաջին ծրագիր բավականին էական էր, իսկ արդյունքները բավականին տպավորիչ»,- հավելեց Մնացականյանը:
Դանիայի վիճակագրական ծառայության փորձագետ Անեգրետ Վուլֆին նշեց, որ նախորդ տարի սահմանված էին մի շարք հավակնոտ ծրագրեր, որոնցից էին թվային տվյալների ստեղծումը armstatbank-ի միջոցով, բայց ամենակարևորն այն է, որ հնարավոր էր ստանալ բոլոր անհրաժեշտ տվյալները:
«Որպես վիճակագրական ծառայությունների տվյալների սպառող` մենք պետք է հասկանանք ինչպես ձեռք բերել տվյալները: Սրանք այնպիսի բարելավումներ էին, որ կարելի էր կարծել, հնարավոր չէ նման արդյունքների հասնել կարճ ժամանակում: Եվ ես վստահ եմ, որ ձեր լուրջ ջանքերի շնորհիվ ձեր բոլոր ռազմավարական ծրագրերը կիրականացվեն»,- ասաց փորձագետը: