Գյուղատնտեսության սուբսիդավորման արտոնյալ վարկային ծրագիրը նպաստել է ոլորտի զարգացմանը
ՏնտեսությունԳյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման համար տրամադրվող արտոնյալ վարկերի ծավալերը շարունակում են նույնը մնալ: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի հարցին:
«Իհարկե, պահանջարկն ավելի մեծ է, սակայն մեր հնարավորությունները թույլ չեն տալիս, որ մենք ավելացնենք վարկերի ծավալները: Ես պետք է նշեմ, որ այս ծրագիրը բավանին լուրջ ազդեցություն ունեցավ գյուղատնտեսության զարգացման վրա»,- ընդգծեց նախարարը:
Սերգո Կարապետյանը հավելեց, որ ծրագիրը մեկնարկել է 2011թ., և այս տարիների ընթացքում տրամադրվել է 78 միլիարդ դրամի վարկ գյուղացիական տնտեսություններին: «Այս տարի գարնանը ծրագիրը նույնպես շարունակվել է: Եվ դուք գիտեք, որ այս տարվանից վարկերի տոկոսադրույքը 6 տոկոս է կազմում՝ նախկին 4-6-ի փոխարեն: Այս գարնան ընթացքում էլ 8 միլիարդ 200 միլիոն է տրամադրվել գյուղացիներին: Ընդամենը 10 օր առաջ էլ կառավարության որոշմամբ աշնանային գյուղատնտեսական աշխատանքների համար տրամադրվեց 7 միլիարդ դրամ, որը հիմա հատկացվում է գյուղացիական տնտեսություններին», - ասաց նախարարը:
Սերգո Կարապետյանն ընդգծեց, որ գյուղացիական տնտեսություններն օգտվում են նաև բանկային տարբեր ծրագրերով նախատեսված վարկերից, որոնց տոկոսադրույքներն ավելի բարձր են, սակայն գյուղացիները օգտվում են: