Հայաստանի շատ ուղեւորափոխադրողներ դարձել են անվերահսկելի. փոխնախարար
Հարցազրույց«Ժամանակ» թերթը զրուցել է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի տեղակալ Արամ Արսենյանի հետ:
Որքանով է վերահսկվում ուղեւորափոխադրումների ոլորտը. Կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները:
Կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման բնագավառն ամբողջովին վերահսկում է պետության կողմից լիազորված մարմինը, մեր նախարարության տեսչությունը լիովին վերահսկում է կանոնավոր փոխադրումները: Ժամանակին, երբ մենք ազատականացրինք մեր օրենքները, մի քիչ չափազանցրինք սահմանը, որի արդյունքում ունեցանք մի իրադրություն, երբ շատ-շատ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրողներ դարձան անվերահսկելի: 6 ամիս առաջ մեր նախարարությունը Ավտոմոբիլային տրանսպորտի օրենքի 16-րդ հոդվածի փոփոխության մասին օրինագծեր է ներկայացրել կառավարություն:
Եվ կառավարությունը ժամանակ չի՞ գտել:
Ոչ, գտել է, ուղղակի այդ պրոցեսները ժամանակատար ընթացակարգեր ունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում