Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 13 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 7 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 10-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, նոյեմբերի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 13, խարդախության և յուրացման 4-ական, շորթման և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 2 դեպք: