Ռոնալդու. Որդուս ասացի, որ նրա համար «iPhone 6» չեմ գնելու
LifestyleՊորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «The Times»-ն տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է դաստիարակում որդուն` Կրիշտիանու կրտսերին:
«Միշտ երազել եմ երիտասարդ տարիքում` 25 տարեկանում հայր դառնալ: Այդպես էլ եղավ: Ինչ վերաբերվում է նրան, որ ես միայնակ հայր եմ` շատ մարդիկ ո'չ հայր ունեն, ո'չ մայր: Այնպես որ` միայնակ հայր լինելը նորմալ է: Ես երբեք ոչինչ չեմ պատմել որդուս ծնունդի, նրա մոր մասին և չեմ էլ պատրաստվում պատմել: Երբ որդիս մեծանա, ինքս նրան ամեն ինչ կբացատրեմ, կպատմեմ, թե ինչ եմ զգացել: Որդուս ծնունդը շատ է փոխել ինձ: Երեխան միշտ օգնում է, միշտ ժպտում է:
Ցանկանում եմ, որ նա իմ ուղին շարունակի` դառնա հարձակվող և շատ գոլեր խփի, բայց նա ավելի շատ սիրում է խաղալ դարպասապահի դիրքում:
Հեշտ է դառնալ ինքնահավան, երբ քնում ես մեծ անկողնում, նախաճաշին ուտում ես յոգուրտներ, մրգեր, իսկ ավտոտնակում արագընթաց մեքենաներ կան: Վերջերս որդիս հացրեց, թե երբ եմ նրան «iPhone 6» գնելու, բայց ես ասացի, որ չեմ գնելու: Ճիշտ է` նախ հարցրեցի, թե ում է ցանկանում զանգահարել: Նա պատասխանեց. «Քեզ, պապ», իսկ ես ասացի, որ նման դեպքերում կարող է խնդրել տատիկին: Հնարավոր չէ ամեն մանրուք կառավարել, բայց կրթությունը և ճիշտ դաստիարակությունն ամենամեծ նվերներն են, որ կարող ես տալ երեխայիդ»,-ասել է Ռոնալդուն: