Տարոն Մարգարյանը Պուլկովո օդանավակայանում հարգանքի տուրք է մատուցել Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակին
ՀասարակությունՊաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգ ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պուլկովո օդանավակայանում հարգանքի տուրք է մատուցել Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակին:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունից, Տարոն Մարգարյանը և պաշտոնական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել օդանավակայանի կենտրոնական մուտքի հարակից տարածքում ինքնաբուխ ձևավորված սգո անկյունում՝ հարգելով զոհերի հիշատակը: