Հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀասարակությունՀանրապետության տարածքում նոյեմբերի 7-8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 9-10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-11-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 7-8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Նոյեմբերի 7-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +14 աստիճան, նոյեմբերի 8-ին` +13, նոյեմբերի 9-10-ին` +10, նոյեմբերի 11-ին` +9 աստիճան: