Նորքի տուն-ինտերնատի 102-ամյա պապիկն արդեն վարում է ՀՀ վարչապետի նվիրած հեծանիվը
ՀասարակությունՆորքի տուն-ինտերնատի բնակիչ 102-ամյա Անուշավան Եղիազարյանն արդեն վարում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նվիրած հեծանիվը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 5-ին այցելել էր ՀՀ աշխատանքի և սոցիալ ական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել էր տուն-ինտերնատի բնակիչների համար ստեղծված պայմաններին և հնարավորություններին: Երբ վարչապետը տուն-ինտերնատի ամենատարեց բնակչից՝ 102-ամյա Անուշավան Եղիազարյանից, հետաքրքրվել էր, թե նա ինչի կարիք ունի, վերջինս Հովիկ Աբրահամյանին էր ցույց տվել իր լուսանկարը, որում ինքը 76 տարեկանում հեծանիվ է վարում և նշել, որ հաճույքով նորից հեծանիվ կվարեր: Կառավարության ղեկավարն էլ խ ոստացել էր Անուշավան Եղիազարյանին հեծանիվ նվիրել, և իր խոստումն ի կատար է ածել: