Բենզինի գինը 2014թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 8 տոկոսով, դիզելային վառելիքինը՝ 7.1 տոկոսով
ՏնտեսությունԱյս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինը նվազել է 0.1 տոկոսով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են, համապատասխանաբար, 8 տոկոսով և 7.1 տոկոսով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ, համապատասխանաբար, 7.3 տոկոսով և 9.1 տոկոսով: