Բակո Սահակյանն ընդունել է հրապարակախոս Դենիս Դվորնիկովին
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է «Արցախ. ապագայի տեսլականներ» մրցույթի կազմակերպիչներին՝ հրապարակախոս Դենիս Դվորնիկովին, մրցույթի հովանավոր Միքայել Տեր-Սահակյանին եւ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը կարեւորել է նման նախաձեռնությունը՝ այն համարելով երիտասարդության շրջանում գրական մտքի զարգացման եւ Արցախն արտաքին աշխարհին ներկայացնելու յուրատեսակ դրսեւորում՝ հույս հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: