Ներբանկային շուկայում այս շաբաթ բանկերը գնել են 62.5 մլն, վաճառել՝ 65.9 մլն դոլար
ՏնտեսությունԱրտարժույթի Հայաստանի ներբանկային շուկայում նոյեմբերի 2-6-ը բանկերի կողմից գնվել է 62 մլն 524 հազար 786 դոլար՝ 474.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել՝ 65 մլն 903 հազար 333 դոլար՝ 475,99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում դոլարով գործարք չի իրականացվել:
Միջբանկային շուկայում իրականացվել է 5.6 մլն դոլարի առք և վաճառք՝ 477.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 2-6-ը բանկերի կողմից գնվել է 5 մլն 931 հազար 474 եվրո՝ 519.21 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել՝ 17 մլն 194 հազար 691 եվրո՝ 523.24 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում եվրոյի առք և վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 985 մլն 811 հազար 766 ՌԴ ռուբլի՝ 7.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել՝ 284 մլն 815 հազար 753 ռուբլի՝ 7.57 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նոյեմբերի 2-6-ն առք և վաճառք չի իրականացվել:
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 49.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 60 մլն դոլար: