Մոտ 23 օր կոմայի մեջ մնալուց հետո կոթեցի երիտասարդը գիտակցության է եկել
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Սահմանամերձ Տավուշի մարզի Կոթի գյուղի 24-ամյա բնակիչ Մհեր Գյանջալյանը մոտ քսաներեք օր կոմայում գտնվելուց հետո գիտակցության է եկել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:
«Գիտակցությունը տեղն է արդեն, բայց ընդհանուր առմամբ վիճակը շարունակում է ծանր մնալ»,-ասաց Սուրեն Մակարյանը:
Նշենք, որ Մհեր Գյանջալյանը հոկտեմբերի 14-ին շմոլ գազից թունավորմամբ մահամերձ վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Թունաբանական բաժանմունք, ավելի ուշ Գյանջալյանը տեղափոխվել էր Վերակենդանացման բաժանմունք:
Ըստ բժիշկի՝ Մհեր Գյանջալյանը շմոլ գազից թունավորվելով՝ քնած ժամանակ մահճակալից աջ ձեռքի վրա ընկել եւ ծանր տրավմա է ստացել։