Քիմ Քարդաշյանը քույրերի հետ 2 միլիոն դոլար է ծախսել Քրիս Ջեների հոբելյանի առթիվ
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Երկու օր առաջ Քրիս Ջեները նշում էր ծննդյան 60-ամյակը։ Քիմ Քարդաշյանն ու քույրերը 2 միլիոն են ծախսել իրենց մոր հոբելյանի պատվին։ Հոլիվուդում «Մեծն Գեթսբին» թեմայով փակ երեկույթ է տեղի ունեցել։

Քրիսը եւ Ռոբը

Ինչպես գրում է MZ,-ը, երեկույթին 300 մարդ էր հրավիրվել, իսկ ընդհանուր առմամբ միջոցառումը Քիմ Քարդաշյանի եւ քույրերի համար 2 միլիոն դոլար էր արժեցել։


Առայժմ հայտնի է, որ երեկույթին ներկա են եղել Քորթնին, Քիմը, Քլոեն, Ռոբը, Քենդալը եւ Քայլին, բայց առայժմ չի ասվում, թե որտեղ են եղել Քանյե Վեսթը, Tyga-ն, Քեյթլին Ջենները։





