ՃՈ-ում ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում
ԲլոգՃանապարհային ոստիկանությունում ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴՀԿ հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը՝ հավելելով.
«Օրինակ, տարօրինակ չէ՞, որ ՃՈ-ի աշխատակիցը կանգնեցնում է առանց ամրագոտի, ծխախոտը վառած ու հեռախոսով խոսող վարորդին, ոչ միայն չի տուգանում, այլ նաև զգուշացնում է, թե ինչքան վթարներ են տեղի ունենում հեռախոսով խոսելու հետևանքով: Ու այդ ամենը, առանց ծանոթի, միմյանց ճանաչելու ու քավորսանիկական հարաբերությունների:
Что то неладно в датском королевстве...»,-գրել է Գալստյանը: