Քրիս Ջենների 60-ամյակի տոնակատարությունն արժեցել է 2 միլիոն դոլար
Lifestyle1in.am-ը գրում է.
Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ղեկավար Քրիս Ջենները տոնել է իր 60-ամյակը, որը անցել է ուղղակի շքեղ: Քրիսի կազմակերպած տոնակատարության արժեքը գնահատվել է մոտ 2 միլիոն դոլար՝ հայտնում է Spletnik-ը:
Երեկույթի հիմնական թեման դարձել է «Մեծ Գեթսբի» ֆիլմը: Նրան շնորհավորելու եկած հյուրերը զարդարված են եղել 20-ականների փայլուն զգեստներով: Իսկ Քրիսն ինքը կրել է սև կարճ կեղծամ և մինչև հատակը ձգվող ձյունաճերմակ զգեստ:
Մյուս հյուրերի հետ ուրախացել են նաև նրա 4 դուստրերը:







