«Մեծ ջրհեղեղը» միջնադարյան Եվրոպայում առաջացրել է սով. գիտնականներ
Lifestyle1in.am-ը գրում է.
Անսովոր քարտեզը, որը նկարագրում է Հին Աշխարհում տեղումների մակարդակի փոփոխությունը վերջին երկու հազար տարիների ընթացքում, գիտնականներին օգնել է պարզել, որ 1315-17 թվականների Եվրոպայի «Մեծ սովը» առաջացել է «մեծ ջրհեղեղի» պատճառով, իսկ Սիրիայի ներկա հակամարտությունը՝ 2006-2010 թվականների երաշտի: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ըստ միջնադարյան տարեգրությունների՝ 14-րդ դարը սկսվել է «մեծ սովով»: Այն սկսվել է 1315 թվականի գարնանը և տևել երկու տարի: Այդ ժամանակ սննդի պակասից օրական մահացել են հազարավոր մարդիկ: Տարեգրություններում նշված է, որ դրա պատճառը եղել է վատ և անկայուն եղանակը:
Եվրոպայի կլիմայական ինքնատիպ քարտեզը կազմել են Կոլումբիայի համալսարանից Էդվարդ Կուկը և նրա գործընկերները՝ օգտվելով հնադարյան ծառերի օղակներից: Որպես կանոն, որքան նեղ է օղակը և մուգ, այնքան քիչ տեղումներ են եղել այդ տարի: Հենց այդ օղակներն էլ Կուկին և նրա գործընկերներին օգնել են բացահայտելու միջնադարյան և նոր Եվրոպայի պատմության մեջ եղած մեծ ջրհեղեղները և մեծ երաշտները: