6 մարդ մահվան է դատապարտվել երեխայի սպանության համար
ՀասարակությունԲանգլադեշում 6 մարդ մահվան է դատապարտվել դեռահասին խոշտանգելու եւ սպանելու համար։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
12-ամյա Ռաքիբ Հավլադերն սպանվել է այս տարվա օգոստոսին։ Տղան աշխատում էր ավտոսերվիսում։ Երբ նա հայտարարել է, որ ցանկանում է ազատվել աշխատանքից, նրա նախկին գործատուն եւ եւս 5 տղամարդ նրան դաժան խոշտանգումների են ենթարկել։
Պատանին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է։