«Կիբերխալիֆայություն» խմբավորման հաքերները հրապարակել են ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարների հեռախոսահամարները
Հասարակություն«Կիբերխալիֆայություն» խմբավորման հաքերները Twitter միկրոբլոգների ցանցում մոտ 54.000 էջ են կոտրել ու հրապարակել դրանց օգտատերերի տվյալները:
«Լենտա»-ն հայտնում է, որ ի թիվս այլոց՝ հրապարակվել են ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի, Կենտրոնական հետախուզական վարչության և Ազգային անվտանգության գործակալության ղեկավարների հեռախոսահամարները:
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ «Իսլամական պետությանը» սատարող այս խմբավորումն այս կերպ վրեժխնդիր է եղել ԱՄՆ-ից` Սիրիայում իրենց առաջնորդներից մեկին` Ջունայդ Հուսեյնին, ոչնչացնելու համար: