Մայրաքաղաքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է ապօրինի շինարարության 3 դեպք
ՀասարակությունԱշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ ամենշաբաթյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է 3 դեպք, երկուսի մասով կատարվել են քանդման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 2 օբյեկտ, որոնք նույնպես ապամոնտաժվել են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստորեն վերահսկել սահմանված նորմերի պահպանման ուղղությամբ աշխատանքները:
Մայրաքաղաքում աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 69 վարչական արձանագրություն է կազմվել: