Կոթեցի կինը Ադրբեջանում է
ՀասարակությունAravot.am-ը գրում է.
Հայտնել ենք, որ նոյեմբերի 8-ին Կոթիում անհետացել է գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը: Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանին Թեքալիի գործընթացի արագ արձագանքման խմբի ադրբեջանցի անդամները հայտնել են, որ մարտի 8-ից Ղազախի շրջանի Փարաքլի գյուղում են հայտնվել Հայաստանի բնակիչ 2 կին: Նրանց չի հաջողվել ճշտել այդ կանանց անունները: Գ. Վանյանը զանգահարել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ համայնքների ղեկավարներին, սակայն բացի Լ. Աբովյանից, որեւէ այլ կնոջ անհետանալու մասին տեղեկություն չկա: Այդ մասին տեղեկացանք Գ. Վանյանից: Ադրբեջանական haqqin.az կայքը հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ 1942թ. ծնված Լուսինե Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը եւ գտնվում է Ղազախի շրջանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ