Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոր ներկայացում է ցուցադրվել
ՄշակույթՎանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 8-ին կայացել է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ցիլինդր» ներկայացման առաջնախաղը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, թատրոնի դերասան Արամ Մխիթարյանի նախաձեռնությամբ «Ցիլինդր» ներկայացումը նախկին նկարչական և երաժշտական ձևավորմամբ վերաբեմադրվել և ն վիրվել է Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մեծ վարպետների հիշատակին և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակին:
Դերերում հանդես են եկել Թինա Գալոյանը, Շահեն Ոսկանյանը, Լևոն Զաքարյանը, Արման Սաքանյանը, Արամ Մխիթարյանը, Արմինե Պետրոսյանը, Սարգիս Ավետիսյանը, Գառնիկ Բրուտյանը, Ժիրայր Գաբրիելյանը:
Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Ցիլինդր» ներկայացման առաջնախաղն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Ներկայացումն առաջին անգամ հանդիսատեսի դատին է հանձնվել 1983 թվականին` Միրոն Չուլակյանի բեմադրությամբ: Ներկայացման նկարչական ձևավորողն էր ՀՀ վաստակավոր նկարիչ Վիլեն Գաբուզյանը, երաժշտական ձրավորումը` Զորիկ Իսկանդարյանի, գլխավոր դերում՝ Սուրեն Հովհաննիսյան: