Թուրքիան 11-րդն է ամենաշատ ծխախոտ օգտագործող երկրների շարքում
ՀասարակությունՏնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) տվյալներով` աշխարհում ամենաշատ ծխախոտ օգտագործող երկրների շարքում Թուրքիան զբաղեցնում է 11-րդ տեղը:
Ինչպես հաղորդում է թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայում ծխախոտ օգտագործում է չափահասների 23,8 տոկոսը:
Նշվում է, որ ըստ OECD-ի` աշխարհում ամենաշատ ծխախոտ օգտագործող երկիրը Հունաստանն է, որտեղ ծխում է չափահաս բնակչության 39 տոկոսը:
OECD-ի ցուցակի տասնայկում առաջին տեղում է Չիլին: Նրան հաջորդում են Հունգարիան, Էստոնիան, Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Իսպանիան:
Նշվում է, որ Թուրքիայում ծխախոտ օգտագործում է տղամարդկան 37 տոկոսը եւ կանանց 10,7 տոկոսը, եւ որ այդ ցուցանիշով Թուրքիան զբաղեցնում է 32-րդ տեղը:
OECD-ի վերլուծությունների համաձայն` աշխարհում ամեն տարի ծխախոտից 6 մլն-ից ավելի մարդ մահանում է: