Սպառողական շուկայում արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում
ՏնտեսությունՀայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 2015 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է գնանկում 0.4 տոկոսով: Գների նվազման այս ցուցանիշը հիմնականում պայմանավորված է եղել միրգ, բանջարեղեն և կարտոֆիլ երկու ապրանքային խմբերում 9.2 տոկոս ընդհանուր գնանկմամբ:
«Եթե այս երկու ապրանքային խմբերում գնանկում չլիներ, ապա սպառողական շուկայում կարձանագրվեր շուրջ 0.4 տոկոս գնաճ: Գնանկման պարագայում պարենային ապրանքների գների նվազումը կազմել է 1.6 տոկոս, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1 տոկոս գնաճ, ծառայությունների սակագներն աճել են 0.1 տոկոսով»,- ասաց ԱՎԾ ներկայացուցիչը:
Պարենային 13 ապրանքային խմբերից յոթում, Մարտիրոսյանի հաղորդմամբ, արձանագրվել է գնաճ 0.1-2.1 տոկոս, իսկ երեքում արձանագրվել է գնանկում: Նկատելի գնանկում է արձանագրվել բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքային խմբում՝ 10.7 տոկոսով, միրգ ապրանքային խմբում շուրջ 7 տոկոսով: Ամենացածր գնանկումն արձանագրվել է մսամթերք ապրանքային խմբում՝ 1.1 տոկոս: