Մի տեսակ վախենալու է, չէ՞․ բայց տեսեք, թե ինչի վերածեցին նախկին հասարակական զուգարանը՝ այն գնելուց հետո
LifestyleՃարտարապետներն ու դիզայներները սիրում են վերափոխել բազմապիսի շինություններ՝ դրանք բնակարանների վերածելով: Դրանք կարող են լինել հին պահեստներ, աշտարակներ կամ լքված եկեղեցիներ: Իսկ ահա անգլիացի մի ճարտարապետ հիանալի պոտենցիալ տեսավ հասարակական զուգարանի մեջ:
Crystal Palace Parade փողոցում գտնվող զուգարանն ուներ ընդամենը 55 քառակուսի մետր տարածք: Իհարկե դա այդքան էլ մեծ տարածք չի, բայց խիտ բնակեցված քաղաքում նման ազատ տարածքն իսկական գանձ է:
Ճարտարապետ Լաուրա Կլարկը հանձն առավ այս գործը համալսարանն ավարտելուց անմիջապես հետո: Սա բավականին համարձակ, բայց անհրաժեշտ քայլ էր Լոնդոնում բնակվելու ցանկություն ունեցող մարդու համար:






