Արարատում հրդեհի հետևանքով այրվել է տան ննջասենյակը եւ միջանցքը
ՀասարակությունԱրարատի մարզային փրկարարական վարչությունում նոյեմբերի 10-ին` ժամը 08:06-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Պարույր Սեւակի փողոցի թիվ 20 տանը հրդեհ է բռնկվել:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզ է դարձել, որ մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տեղի ուժերով տանից դուրս է բերվել 1961 թվականին ծնված Ա. Գ.-ի այրվածքներով դին:
Այրվել է տուժածին պատկանող 200 քմ տարածքով տան ննջասենյակը եւ միջանցքը: Ընդհանուր առմամբ այրվել է 25 քմ տարածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:37-ին, մարվել 09:08-ին:
Լիլիթ Մաճկալյան