Boeing-ի վթարի հետաքննման հարցով Նիդերլանդները Ուկրաինա կուղարկի 150 փորձագետի
ՄիջազգայինՈւկրաինայում Նիդերլանդների որոնողական աշխատանքների առաքելության փոխնախագահ Հանս Վան Դե Վենը Խարկովի շրջանի մարզպետ Իգոր Բալուտոյի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Նիդերլանդներից Ուկրաինա կուղարկեն 150 փորձագետից բաղկացած մի խումբ Մալայզիական Boeing-ի փլուզման հետաքննության հարցով: Այս մասին հաղորդվում է Խարկովի տարածքային պետական կառավարման կայքում:
«Այս փորձագետների խումբը իր հերթին կմշակի հոլանդական որոնողական առաքելության վերադարձի ծրագիրը: Նիդերլանդներում այժմ կազմավորվում է փորձագետների մեկ այլ խումբ, որպեսզի այն պահին, երբ ընդունվի որոնողական աշխատանքների վերսկսման որոշումը, նրանք կարողանան անմիջապես ժամանել Ուկրաինա: Դա մի մեծ թիմ կլինի՝ 150 հոգուց բաղկացած»,- Հանս Վան Դե Վենի խոսքերը մեջբերում է տարածքային պետական կառավարման կայքը: