Արդեն կարող եք վայելել փարիզյան ամենահայտնի «Մուլեն Ռուժ» կաբարե-շոուի հայկական տարբերակը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այսուհետ ամեն հինգշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերին Սայաթ-Նովա 15 հասցեում գտնվող «Ռետրո» ակումբում 21:00-ից կարող եք վայելել փարիզյան ամենահայտնի «Մուլեն Ռուժ» կաբարե-շոուի հայկական տարբերակը, իսկ հրավիրում են Նելլին, Վլադ Պողոսյանը, «Հայաստանի ձայնը 2» նախագծից հայտնի Արեւո Գրիգորյանը եւ Արմեն Հովհաննիսյանը, «In Step» պարային ստուդիայի պարուհիները, հաղորդավարուհի Կարինա Դանիելյանը եւ այլք:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհի Նելլին, ով այսուհետ կներկայան որպես այս ծրագրի երաժշտական պրոդյուսեր, նշեց.
«Մեր քաղաքում ակումբներ շատ կան, բայց նման ծրագրով ակումբ, որտեղ պարն ու երաժշտությունը առանձին չեն, դրանք սինթեզված են շոու-ծրագիր դառնալու համար, համենայնդեպս ես, դեռ չեմ տեսել, դե իսկ մենք էլ «Ռետրո» ակումբի հրավերով եւ համատեղ աշխատանքով այս ակումբը փորձեցինք դարձնել այդպիսին: Մեր շոու-ծրագրի ժամանակ կհնչի յուրաքանչյուր տեսակի, բայց որակյալ երաժշտություն՝ սկսած ջազից, մինչեւ 6/8 չափի երաժշտություն, իսկ սա էլ նշանակում է, որ յուրաքանչյուր ճաշակի տեր մարդ իրեն կարող է գտնել մեր ծրագրում: Ի դեպ, մեր գլխավոր նպատակն է, որպեսզի մեր կատարողները ոչ միայն երգեն, այլեւ պարեն եւ հետաքրքիր շոու ապահովեն: Դե իսկ հաղորդավարուհի Կարինա Դանիելյանն էլ ամեն բան անում է, որպեսզի հանդիսատեսի հետաքրքրությունը մշտապես շոուի զարկերակի վրա պահի»:
Շարունակությունը՝ այստեղ: