Բրոնխիտի բուժում՝ բանանով և ջրով
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հազի և բրոնխիտի ևս մեկ բուժիչ միջոց, որի արդյունավետությունն ապացուցված է։ Այն հատկապես արդյունավետ է երեխաների համար, սակայն օգնում է նաև մեծահասակներին։ Բանանով այս բաղադրատոմսը համեղ է, առողջարար և շատ սննդարար։ Այն ստամոքսի վրա ունենում է հանգստացնող ազդեցություն։
Անհրաժեշտ բաղադրիչները
• 2 միջին չափի հասած բանան
• 2 ճաշի գդալ շաքարավազ կամ մեղր
• 400մլ եռացող ջուր։
Պատրաստման եղանակը.
Մաքրել բանանները և պատառաքաղով լավ տրորել։ Ավելացնել շաքարավազը և կրկին լավ խառնել։ Այս խառնուրդն ավելացնել նոր եռացած ջրի մեջ, խառնել և սպասել 30 րոպե։
Եթե նախընտրում եք մեղրը, ապա այն պետք է ավելացնել մի փոքր ուշ, երբ ջուրը գոլացել է, քանի որ տաք ջրից մեղրը կորցնում է իր օգտակար հատկությունները։ Առողջարար ըմպելիքն արդեն պատրաստ է օգտագործման, որը պետք է խմել օրվա ընթացքում։