Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ բարձր է 10 սանտիմետրով
ՀասարակությունՍեւանա լճի մակարդակը 2015 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ ծովի մակարդակից գտնվում է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա, ինչը 10 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, ներկա նիշը 2 սանտիմետրով գերազանցում է նաեւ 2015 թվականի հոկտեմբերի վերջին գրանցված նիշին, ինչը նախորդ ամիս գրանցված առատ տեղումների եւ ստորերկրյա հոսքի ավելացման հետեւանք է:
Խոսրով Խլղաթյան