Եգիպտոս մեկնելը մեր համաքաղաքացիների համար վտանգավո՞ր է, թե՞ անվտանգ
ԲլոգՄարիա Բարաղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ռուսաստանի Դաշնությունն ու Մեծ Բրիտանիայի թագավորությունն արգելել են իրենց քաղաքացիներին մեկնել Եգիպտոս հանգստանալու: Երեկ և այսօր արդեն որերորդ զանգն ենք ստանում քաղաքացիներից տուրիզմի բաժին, որ նախապես գնված տոմսերը հետ են վերադարձնում, ինչի արդյունքում տոկոսներ են գանձվում զբոսաշրջային ընկերությունների կողմից, վերջիններս էլ կորուստ են ունենում:
Ցանկալի կլիներ, որ այս հարցով մեկնաբանություն լիներ համապատասխան գերատեսչության կողմից, ի վերջո Եգիպտոս գնալը մեր համաքաղաքացիների համար վտանգավոր է, թե անվտանգ և զբոսաշրջային ընկերություններն էլ հասկանային, ինչպես վարվեին, և համաքաղաքացիները խուճապի չմատնվեին: