Սահմանադրության փոփոխությունների նախագծով դատավորներն ավելի անկախ կլինեն. փաստաբան
ՀասարակությունՓաստաբան Հայկ Ալումյանը կարծում է, որ սահմանադրության փոփոխությունների նախագծով դատական համակարգը մեկ աստիճանով ավելի անկախ կդառնա:
Այս մասին հայտնեց փաստաբանը «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. իշխանությունների տարանջատումը և հակակշռումը ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում» խորագրով հանրային քննարկման ժամանակ:
«Առաջարկվող նախագծում առաջխաղացում կա գործող սահմանադրության համեմատ, բայց չի լուծում այն բոլոր խնդիրները, որ կան դատական համակարգում: Սխալ կլինի ասել, որ դատավորների անկախությունը կհասնի այն մակարդակին, որի մասին երազել ենք, բայց այն կլինի մեկ մակարդակ բարձր, քան այսօր»,- ասաց Հայկ Ալումյանը` ավելացնելով, որ դատավորների անկախության մակարդակը նախատեսված է բարձրացնել այն մեխանիզմների շնորհիվ, որոնք կան նախագծի 7-րդ գլխում:
Փաստաբանի խոսքով` ինչպես ներկայիս սահմանադրության մեջ չի սահմանվել ժողովրդի մասնակցությունը դատական իշխանության ձևավորման գործում, այդպես էլ նոր նախագծում այն չի արտացոլվել:
Հայկ Ալումյանը չբացառեց, որ Սահմանադրության նախագիծը մաս-մաս քվեարկության դնելու առաջարկի մերժման հիմքով դիմի ՀՀ Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան` նշելով, որ դա, իր կարծիքով, մարդկանց ազատ կամարտարտահայտության իրավունքի խախտում է:
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքե: