Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»


Կառավարությունն աջակցելու է համայնքների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության կյանքի կոչմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում նոյեմբերի 10-ին մեկնարկել է Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆորումի նպատակը գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր մարմինների մասնակցությամբ տեղական ինքնակառա վարման համակարգի և գյուղական համայնքների խնդիրների քննարկումն է, փորձի փոխանակումը, իրականացվող ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Նշենք, որ 2015թ. նոյեմբերի 10-ին նշվում է նաև Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 19-ամյակը:

Տեղական ինքնակառավարման համակարգի աշխատանքներում ներդրած ավանդի համար Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին, Ստրասբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբեր Հերցոգին և ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղական համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանին: ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգ ևատրել նաև «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Ջեմմա Հասրաթյանին:

Ողջունելով ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ավանդույթ դարձած այս համաժողովը հնարավորություն է ընձեռում միասին քննարկել գյուղական համայնքների զարգացման խնդիրները, իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացնել հետագա անելիքները։ «Հատկանշական է, որ ֆորումն անց է կացվում այսօր՝ նոյեմբերի 10-ին` Տեղական ինքնակառավարման մարմինների օրը, և այս առիթով շնորհավորում եմ ձեզ և մեր մյուս բոլոր գործընկերներին»,- նշել է Հովիկ Աբրահամյանը և շնորհավորել նաև 2015թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ընտրված և վերընտրված համայնքապետերին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Անդրադառնալով հինգերորդ ամենամյա ֆորումի շրջանակում քննարկվելիք թեմաներին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Այս տարվա  համաժողովի օրակարգում  ներառված են գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներին առնչվող խնդիրներ: Դրանցից առաջինը նախանշում է  գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը և եկամուտները, երկրորդը` նոր ձևավորվող գործունեությունը և հնարավորությունները։

Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին մեր համայնքների ղեկավարները քաջատեղյակ են, քանի որ դրանց մեծ մասը իրականացվում է իրենց անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Դրանք են՝ մատչելի որակյալ սերմերով, պարարտանյութով, դիզվառելիքով, գյուղատնտեսական մեքենաներով և սարքավորումներով, նոր այգիների տնկման համար բազմատեսակ տնկիներով ապահովման ծրագրերը և այլն։ Տարբեր ուղղություններով առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում նաև ֆերմերային տնտեսություններին: Իմ անմիջական ուշադրության կենտրոնում եղել և մնում են գյուղաց ու ամենօրյա չարչարանքով ստեղծված գյուղմթերքի իրացման խնդիրները: Միևնույն ժամանակ իրականացվում են աշխատանքներ՝ ավելի շատ հողատարածքներ ոռոգելի դարձնելու և եղած իռիգացիոն համակարգերը բարեկարգելու ուղղությամբ: Մեծ հեռանկար ունի ինտենսիվ գյուղատնտեսությունը, որի վառ ապացույցն է ջերմոցային տնտեսությունների ավելացումը և զարգացումը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հրատապ ծրագրերի շրջանակում ՀՀ մարզերին հատկացվել է շուրջ 4.3 մլրդ ՀՀ դրամ գումար, որը հիմնականում ուղղվել է կրթական օբյեկտների, համայնքային նշանակության ճանապարհների, առողջապահական կազմակերպությունների, բազմաբնակարան շենքերի տանիքների և այլ օբյեկտների հիմնանորոգմանը»:

Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ինչպես նաև միջազգային մյուս կառույցների դերակատարությունը վարչատարածքային բարեփոխումների գործընթացում: «Նրանց օժանդակությամբ Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով համայնքների փորձնական 14 փնջերում կիրականացվեն ավելի քան 13.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի աշխատանքներ: Մարզային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով Եվրոպական միության կողմից հատկացվել է ավելի քան 13.0 մլն եվրոյի օժանդակություն, որոնց ծրագրերի մրցույթները հայտարարվել են, և որոնց մասնակցության պարտադիր պայման է համարվում համայնքների ներգրավվածությունը», - շեշտել է կառավարության ղեկավարը։

Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության և արդյունավետ տեղական իշխանություն ձևավորելու տեսանկյունից Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև բնակիչների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացմանը և իրականացմանը և ընդգծել, որ հենց այդ նպատակին են ծառայում Միավորված ազգերի կազմակերպության օժանդակությամբ ժողովրդավարական կառավարման արմատավորմանն ուղղված բազմաբնույթ ծրագրերը: 

«Մենք նաև հետևողական աշխատանքներ ենք իրականացնում համայնքներում տեղեկատվական համակարգերի ստեղծման և ներդրման ուղղությամբ: Ասվածիս վառ ապ ացույցն է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում ՀՀ համայնքապետարաններում» ծրագրի իրականացման համար այս տարվա հոկտեմբերին Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մեխիկո քաղաքում կայացած «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլոբալ համաժողովում Հայաստանի ստացած մրցանակը: Հավաստիացնում եմ, որ իրականացվող բարեփոխումները լինելու են շարունակական: Վստահ եմ՝ ունենալու ենք կայուն և բարեկեցիկ կենսամիջավայր ապահովող համայնքներ», - նշել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ միջազգային գործընկերների հետ միասին ՀՀ կառավարությունն աջակցելու է համայնքների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության կյանքի կոչմանը և, միայն թե համայնքների ղեկավարությունը պետք է աշխատի ավելի արդյունավետ և հոգա ազգաբնակչության խնդիրները: «Տարեցտարի ՀՀ կառավարությունը, քաջ գիտակցելով տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների կարևորությունը մեր երկրի կայացման գործընթացում, ավելի շատ ֆինանսական միջոցներ է հատկացնելու և աջակցելու, որպեսզի այդ ինստիտուտները կա յանան: Դա է մեր երկրի ապագան, և մենք ունենալու ենք հզոր համայնքներ ու հզոր պետություն»,-եզրափակել է վարչապետը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք։

Իրենց ելույթներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը և Ստրասբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբեր Հերցոգը շնորհակալություն են հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին պարգևատրման համար և կարևորել Հայաստանում գյուղական համայնքների՝ արդեն ավանդական դարձած համաժողովի անցկացումը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդի խոսքով՝ ֆորումն արդյունավետ հարթակ է դարձել համայնքային զարգացման խնդիրները վեր հանելու և լուծման ուղիները քննարկելու առումով և հաշվի առնելով նախորդ տարիներին համաժողովների արդյունքում ոլորտում կատարված մեծ աշխատանքը՝ պետք է արձանագրել դրական տեղաշարժ: ՏԻՄ համակարգում բարեփոխումների իրականացման համատեքստում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է Հայաստանի համայնքների խոշորացման գործընթացը՝ որպես ապակենտրոնացված կառավարման արդյունավետ միջոց: Նշելով, որ կառա վարման առումով համայնքների խոշորացումը կարևոր և արդյունավետ փոփոխություն է համայնքների և մարդկանց կյանքում՝ Քարեն Հիլիարդն ԱՄՆ ՄԶԳ անունից պատրաստակամություն է հայտնել ՀՀ իշխանության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ շարունակելու աջակցությունն այս գործընթացին և ընդհանրապես ՏԻՄ համակարգի բարեփոխումներին:

Իր հերթին Ստրասբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբեր Հերցոգը նշել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կանգնած է ՏԻՄ համակարգի բարեփոխումների ակունքներում, և դեռևս ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում նախաձեռնել է այս գործընթացը: Նա նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է Եվրոպայի խորհրդի համար և գոհունակությամբ նշել, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ստորագրել տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների եվրոպական խարտիան:

Վարչապետ Աբրահամյանը Ջերմուկում այցելել է նաև «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ  կազմակերպված ցուցահանդես, ծանոթացել Մեղրու տարածաշրջանը ներկայացնող «Այգեգործ ֆերմերների աջակցության կենտրոն»-ի առաջարկած սարքավորումներին ու ծառայություններին:

Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովին մասնակցում են Հայաստանի Հանրապետության 129 համայնքի ղեկավար (ներառյալ 17 կին և 49 քաղաքային համայնքի ղեկավար) և 20 ավագանու անդամներ, մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Համաժողովի շրջանակում քննարկվելու են գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանը և տարածքային համաչափ զարգացմանը վերաբերող հարցեր:

Ծաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»