Հայաստանում կգրանցեն ջրատար գծերը
ՀասարակությունՀայաստանում ջրատար գծերի գրանցում է սկսվելու:
Նոյեմբերի 10-ին Հայաստանի խորհրդարանում «Սեփականության իրավունքի պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությունները նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանը:
Անշարժ գույքի օբյեկտները կարող են տարածքային բաժանում ունենալ, սակայն մեկ ամբողջություն կազմել եւ կապված լինել ինժեներական ենթակառուցվածքներին: Այդ դեպքում հենց այդ ենթակառուցվածքների գրանցման հարց է առաջանում:
«Ցանկանում ենք հնարավորություն ընձեռել գրանցել խմելու եւ ոռոգման, հեռահաղորդակցության եւ այլ ենթակառուցվածքները, որոնք չնայած շարժական գույք են, սակայն գրանցման կարիք ունեն՝ սեփականության իրավունքը հստակեցնելու համար»,- հայտարարեց նա: