ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերից կիրականացնի Հայաստանի գյուղական բնակավայրերի տնտեսության զարգացման նոր ծրագիր
ՏնտեսությունՄիացյալ Նահանգները 12 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին գյուղատնտեսության մրցունակության մեծացման և գյուղական համայնքների տնտեսական աճի նպատակով:
«ԱՄՆ կառավարությունն ավելի քան քսան տարի ակտիվորեն աջակցում է գյուղատնտեսության զարգացմանը: Այս ոլորտը, որտեղ ներգրավված է Հայաստանի աշխատուժի 40 տոկոսը և որն ապահովում է ՀՆԱ-ի 20 տոկոսը, կենսական նշանակություն ունի ՀՀ տնտեսության ընդհանուր աճԻ ու կենսունակության համար:
Գյուղատնտեսության աջակցության մեր ծրագրերով, որոնք ներկայումս իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, շուրջ 12 միլիոն ԱՄՆ դոլար է ուղղված գյուղատնտեսության մրցունակության մեծացմանը և գյուղական համայնքների տնտեսական աճին»,- ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի հետ հանդիպմանը նշեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Դիվանագետի հավաստմամբ` գյուղատնտեսության ոլորտում կայուն գործակցությունից զատ ԱՄՆ դեսպանատունը դիտարկել է գյուղի զարգացման այլ ուղիներ ևս: Մասնավորապես նոյեմբերին դեսպանատունը նախատեսում է Սմիթսոնյան հաստատության հետ սկսել տուրիզմի հետ կապված նախաձեռնություն, որը նոր կհաղորդի Հայաստանի գյուղական բնակավայրերի տնտեսությանը: