Առաջին լուսանկարները Վաչեի, Արմուշի, Ռաֆոյի և մյուսների մասնակցությամբ «Քարե դարդ» սիթքոմի նկարահանումներից
LifestyleBlogNews
Վաչե Թովմասյանի, Արմուշի, Ռաֆայել Երանոսյանի, Ռուդոլֆ Ղևոնդյանի, Աննա Մանուչարյանի, Հակոբ Հակոբյանի և այլոց մասնակցությամբ «Քարե դարդ» սիթքոմի նկարահանումներն արդեն սկսվել են։ ATV հեռուստաընկերության նոր սիթքոմը եթերում կլինի շատ շուտով։
Դատելով պոստերից՝ կարելի է ենթադրել, որ Վաչեն ժամանակակից աշխարհի մարդ է, ով հայտնվում է քարե դարում։ Թե ինչ պատմությունների մեջ է ընկնում Վաչեն և ինչպես է հաղթահարում դրանք, կիմանաք՝ հետևելով «Քարե դարդ»-ի զարգացումներին։




