Դոմինիկ Ջոկերը ընտանիքը լքել է հանուն երիտասարդ երգչուհու
LifestyleNews.am-ը գրում է.
Դոմինիկ Ջոկերը կնոջն ու երկու որդուն լքել է հանուն «Ձայնը» շոուից երիտասարդ երգչուհու, տեղեկացնում է argumentiru.com-ը։
«Երգչախմբերի ճակատամարտ» եւ «Ձայնը» շոուների 27-ամյա մասնակից, երգչուհի Եկատերինա Կոկորինան պատմել է, որ ինքը սիրավեպ է սկսել 35-ամյա պրոդյուսեր եւ երգիչ Դոմինիկ Ջոկերի հետ։

Արվեստագետի երեխաները շատ ծանր են տանում հոր ընտանիքից հեռանալն ու չեն հանդիպում նրա հետ։ 2014-ի դեկտեմբերին Դոմինիկը հեռացել է Մոսկվայի կենտրոնի բնակարանից, որտեղ ապրում էր կնոջ՝ Ալբինայի եւ երեխաների հետ։

Ամռանը՝ երեկույթներից մեկի ընթացքում Դոմինիկը հանրությանն էր ներկայացրել իր նոր պրոդյուսերական նախագիծը՝ երգչուհի Կալիպսոյին՝ Եկատերինա Կոկորինային։
«Մենք իրոք սիրում ենք իրար, բայց առայժմ վախենում եմ մանրամասներ պատմել, դա կարող է վնասել մեր նոր նախագծին»,- պատմել է Կոկորինան։