Մահացել է Երվանդ Զախարյանի եղբորորդին` Մարտիրոս Զախարյանը
ՀասարակությունՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին ծանր հիվանդությունից հետո մահացել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի եղբորորդի Մարտիրոս Զախարյանը:
Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին` ժամը 18:00-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորության արարողությունը՝ նոյեմբերի 13-ին, ժամը 14:00-ին, նույն եկեղեցուց: